20.04.2025
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ-ից Ղարաբաղ է վերադարձել ևս 1400 փախստական
prev Նախորդ նորություն

Հադրութ շրջանից հնարավոր է եղել վերահսկողության տակ պահել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը

Արցախի Հադրութ շրջանից հնարավոր է եղել հայկական կողմի վերահսկողության տակ պահել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը: Այդ մասին տեղեկությունը հաստատել է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանը։


Համաձայն մամուլում շրջանառվող տեղեկատվության, երկու գյուղրը և հարակից բարձունքները հնարավոր է եղել պահել կամավորական ջոկատների գործողությունների շնորհիվ:


Նշվում է, որ ընդհանուր առմամբ Հադրութի շրջանից 45 գյուղ է անցել թշնամուն և Հադրութ քաղաքը։ 13 500 քաղաքացի մնացել է անտուն։ Հադրութցիների գրանցման համար կենտրոններ են բացվել Ստեփանակերտում և Երեւանում։


Ավելի վաղ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խնդրել էր ՀՀ այն տնտեսվարողներին ու անհատներին, որոնք հյուրընկալել են արցախցի անօթևան ընտանիքների, այս ընթացքում ևս շարունակեն պահել իրենց հարկի տակ:


 

Մայր Աթոռը հրավե՞ր ուղարկել է Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին. պարազաբանում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար