14.05.2025
Ադրբեջանի ուղղությամբ կրակ չի վարվել. ՊՆ-ն հերքում է Բաքվի ապատեղեկատվությունը
06.10.2020
Ադրբեջանի ուղղությամբ կրակ չի վարվել. ՊՆ-ն հերքում է Բաքվի ապատեղեկատվությունը

Ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ տեղեկություններ տարածել, թե, իբր, հայկական զինված ուժերը հրետակոծում են Ադրբեջանի խաղաղ բնակավայրերը։ Այդ մասին հայտարարել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: "Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է միջազգային հանրությանն ու սեփական ժողովրդին մոլորության մեջ գցելու իր գործելակերպը։  Հայտարարում ենք, որ Ադրբեջանի ուղղությամբ որևէ զինատեսակից կրակ չի վարվել: Միևնույն ժամանակ, ակնհայտ է որ պաշտոնական Բաքվի այս ապատեղեկատվությունը միտված է մարտական գործողությունների վերսկսման համար քարոզչական հող նախապատրաստելուն, անտեսելով միջազգային հանրության, մասնավորապես՝ համանախագահ երկրների մարտական գործողությունների անհապաղ դադարեցման մասին հայտարարությունները", - ասված է հայտարարության մեջ։