30.10.2026
Ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել Ասկերանի բնակիչներին
08.12.2020
Ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել Ասկերանի բնակիչներին

Հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման ռուս ռազմական բժիշկներն անցած մեկ օրում ավելի քան 20 հիվանդի օգնություն են ցուցաբերել Արցախի Ասկերանի շրջանի հեռավոր բնակավայրերում: Այս մասին դեկտեմբերի 8-ին հայտնել են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից: Հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման ռուս խաղաղապահները բազմաֆունկցիոնալ բժշկական թիմեր են ձևավորել՝ Արցախի հեռավոր բնակավայրերում ռազմական բժիշկների դաշտային աշխատանքը կազմակերպելու համար: Բազմաֆունկցիոնալ բժշկական թիմերում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, ինչպես նաև հոգեբաններ, որոնք օգնություն են տրամադրում հեռավոր գյուղերի և մարզերի բնակչությանը: Հիմնական խնդիրները, որոնցով մասնագետներին են դիմում տեղացիները, կապված են տարբեր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրացման և ատամնաբուժական օգնության ապահովման հետ: Սստորաբաժանումներում ընդգրկված են ավելի քան 60 մասնագետներ, այդ թվում՝ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-վերակենդանացման մասնագետներ, թերապևտներ և համաճարակաբաններ: