Նոյեմբերի 5-ին լույս 6-ի գիշերը խաղաղ բնակավայրերում անհանգիստ է եղել։ Կան տուժածներ։Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ ադրբեջանաթուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Շուշի և Ստեփանակերտ քաղաքները։ Հրթիռակոծության հետևանքով Շուշիում հրդեհվել են մի քանի բնակելի տներ, իսկ մայրաքաղաքում կան ավերածություններ։ Դեպքերի վայրերում աշխատում են ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները։Քաղաքացիական բնակչության շրջանում նախնական տվյալներով կա 3 զոհ։ Մյուս տվյալները ճշտվում են։