27.03.2026
Ովքե՞ր են ձերբակալվել ընդդիմության առաջնորդներից. ՀՔԾ-ն մանրամասնում է
12.11.2020
Ովքե՞ր են ձերբակալվել ընդդիմության առաջնորդներից. ՀՔԾ-ն մանրամասնում է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մանրամասներ է հայտնում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ իրենց մոտ հարուցված եւ քննվող քրեական գործի վերաբերյալ։ Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են. Գագիկ Ծառուկյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով (oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը) Գառնիկ Իսագուլյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը) Սուրեն Սուրենյանցը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով և 307.1–րդ հոդվածի 1-ին մասով (oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը, անցկացնելը եւ ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը) Գեղամ Մանուկյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով (oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը) Դավիթ Համբարձումյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով (oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը) Արա Սահակյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով (oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը) Արթուր Վանեցյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով և 307.1–րդ հոդվածի 1-ին մասով (oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը, անցկացնելը եւ ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը) Էդուարդ Շարմազանովը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով (oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը) Արթուր Ղազինյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը) Իշխան Սաղաթելյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը) Վահագն Չախալյանը և Հրաչյա Ղուկասյանը քրեական գործով ներգրավվել են որպես կասկածյալներ` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: