Ռուսաստանը բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի թույլ չտա Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության վերստուգումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է "ՌԻԱ Նովոստի"-ն։ "Մենք հիմա որևէ փորձ չենք տեսնում վերաշարադրել, վերստուգել այն հայտարարությունը, որը հրապարակվել է։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նման փորձեր չկատարվեն, հաջողությամբ չպսակվեն", - ասել է ռուս նախարարը։ VERELQ-ը հիշեցնում է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները նոյեմբերի 10-ից հրադադարի մասին համատեղ հայտարարություն են ընդունել ։