Հայաստանում հոկտեմբերի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 973 նոր դեպք, 254 մարդ առողջացել է: Մահացել է 16 մարդ։ Բացասական թեստերի թիվը 1 228 է: Դրական է կատարված թեստերի 44,2 տոկոսը։
Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 78 810Առողջացածներ - 51 162Փաստացի բուժվողներ -26 113Ընդհանուր թեստեր - 379 541Մահվան ելքեր - 1 196Մահվան ելքեր այլ պատճառով –339
Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից են, որ պացիենտները եղել են 69 (տղամարդ), 82 (կին), 93 (տղամարդ), 83 (կին), 56 (կին), 70 (կին), 73 (կին), 79 (տղամարդ), 79 (տղամարդ), 74 (կին), 79 (տղամարդ), 93 (կին), 71 (կին), 74 (կին), 84 (կին) և 55 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
"Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 339 է", - ասված է հայտարարության մեջ: