24.11.2024
ԱԱԾ-ն հայտարարել է իշխանության յուրացման փորձի բացահայտման մասին
prev Նախորդ նորություն

Ղարաբաղի կարգավիճակը պետք է մնա անփոփոխ և որոշվի ապագայում. Պուտին

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է մնա անփոփոխ և որոշվի ապագայում: Այս մասին ամենամյա մեծ ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:


Նա նաև ներկայացրել է Մոսկվայի դիրքորոշումը հակամարտության կարգավորման վերաբերյալ. «Ղարաբաղի հարցում Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ կարգավորումը պետք է լինի առանց արյունահեղության: Այս տարածաշրջանում լարվածությունը տևել է երկար տարիներ և ինչ-որ պահի իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից», - ասել է նա։


Նա ասել է, որ իրենց դիրքորոշումը տարիներ շարունակ նաև եղել է այն, որ Արբեջանին պետք է վերադարձվեն Ղարաբաղի շուրջ 7 շրջանները: 


Պուտինը նաև կասկած է հայտնել, որ դա պայմանավորված էր արտաքին միջամտությամբ: