Ռուստամ Մուրադովն անձամբ է բանակցել գերիների փոխանակման հարցի շուրջ
Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովն անձամբ է բանակցել գերիների փոխանակման հարցի շուրջ: Այս մասին հղում անելով ՌԴ ՊՆ-ին գրում է ՏԱՍՍ-ը:
Գերատեսչության տվյալների համաձայն՝ Ադրբեջանին վերադարձվել են 12 գերիներ, Հայաստանին՝ 44:
«Երկու շաբաթ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռ. Մ. Մուրադովը ինտենսիվ բանակցություններ է վարել հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ գերիների փոխանակման հարցի շուրջ` «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել ռազմագերիների փոխանակում: Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարն անձամբ ադրբեջանական կողմին հանձնել է 12 մարդ, իսկ հայկական կողմին՝ 44 մարդ»,- ասված է հաղորդագրության մեջ:
VERELQ-ը հիշեցնում է, որ երեկ ուշ երեկոյան Երևան ժամանեց հայ գերիների առաջին խումբը տեղափոխող օդանավը: