24.11.2024
Շարունակվելու է Ադրբեջանում պահվող մյուս գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքը
prev Նախորդ նորություն

Լեռնային Ղարաբաղ շուրջ 40 հազար մարդ է վերադարձել. ՌԴ ՊՆ

Վերջին մեկ օրում ավելի քան մեկուկես հազար մարդ է վերադարձել Լեռնային Ղարաբաղ, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:


«Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով այսօր 466 մարդ է տեղափոխվել ։ Ավտոբուսների շարժումն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի եւ ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ», - ասված է հաղորդագրության մեջ, փոխանցում է Սպուտնկը:


Լեռնային Ղարաբաղում մշտական բնակության վայր է վերադարձել ընդհանուր առմամբ ավելի քան 39 հազար 700 մարդ։


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիեւը համատեղ հայտարարություն են ընդունել Ղարաբաղում հրադադարի մասին: Հայտարարության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում լիակատար հրադադարը ուժի մեջ է մտել նոյեմբերի 10-ից։ Հայկական կողմը համաձայնել է մի շարք տարածքային զիջումների։


Կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը՝ 1960 զինծառայողների, 90 զրահամեքենաների, 380 միավոր ավտոմոբիլային եւ հատուկ տեխնիկայի քանակով: