23.11.2024
Մարդասպանները տանն են. Երևանն ու Բաքուն սկսել են գերիների և պատանդների փոխանակումը
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ ռուսական С-400-ների գնման պատճառով

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության և նրա ղեկավար Իսմայիլ Դեմիրի դեմ ռուսական С-400 համակարգերի գնման համար: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցում է ՌԲԿ-ն:


«Չնայած մեր նախազգուշացումներին՝ Թուրքիան շարունակել է С-400 համակարգերի գնումն ու փորձարկումը Ռուսաստանում։ Մենք չենք հանդուրժի խոշոր գործարքներ Ռուսաստանի պաշտպանական ոլորտի հետ», - հայտարարել է նա:


Պատժամիջոցները նախատեսում են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչությանը (SSB) արտահանման համար արտոնագրերի և թույլտվությունների տրամադրման արգելք, ինչպես նաև Իսմայիլ Դեմիրի եւ գերատեսչության այլ պաշտոնյաների ակտիվների սառեցում ԱՄՆ-ում:


Պոմպեոյի խոսքով՝ ԱՄՆ-ը բազմիցս եւ ամենաբարձր մակարդակով զգուշացրել է Թուրքիային, որ C-400-ի գնումը «կվտանգի ԱՄՆ-ի ռազմական եւ տեխնիկայի անվտանգությունը եւ զգալի միջոցներ կտրամադրի Ռուսաստանի պաշտպանական ոլորտին, ինչպես նաեւ կապահովի Ռուսաստանի համար մատչում Թուրքիայի զինված ուժերին եւ նրա պաշտպանական արդյունաբերությանը»:


Այժմ Թուրքիան պետք է «անհապաղ լուծի ԱՄՆ-ի հետ համակարգմամբ C-400-ի առկայության խնդիրը», հավելել է Պոմպեոն: Նրա հայտարարությունը հրապարակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում։