24.11.2024
ՌԴ-ն լրացուցիչ գումար կհատկացնի Կարմիր խաչին Ղարաբաղում գործունեության համար
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակմանը. Լավրով

Ռուսաստանը Ղարաբաղում իր խաղաղապահների միջոցով կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակմանը: Այս մասին ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:


Ավելի վաղ հանդիպմանը Արա Այվազյանը ռուս գործընկերոջը հայտնել է, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների որոնման, գերիների և զոհերի մարմինների փոխանակման հարցը շատ զգայուն է և պահանջում է շուտափույթ լուծում:  


«Սա հատկապես կարևոր է ռազմագերիների հետ և ոչ միայն, բառի բուն իմաստով, բարբարոսական վերաբերմունքի վերաբերյալ ստացվող հաստատված բազմաթիվ փաստերի ֆոնին: Այս հարցերի թվում է հայկական կրոնական և մշակութային վայրերի պահպանման հարցը: Մենք հույս ունենք, որ Ռուսաստանը, ինչպես ազգային, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, կխթանի ինչպես այդ հարցերի լուծմանը, այնպես էլ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, որն իրականացնելու է համանախագահության ինստիտուտի հետագա գործունեությունը», - ասել է նախարարը: