Մառնեուլիում և Դմանիսիում անհայտ անձինք կտրել են օպտիկամանրաթելային մալուխները, որոնք բացի տեղական բնակչությունից, ինտերնետ են տրամադրում նաև Հայաստանի Հանրապետությանը: Այս մասին հայտնում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը: Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի, ոստիկանությունը հետաքննություն է սկսել միջազգային նշանակության օպտիկամանրաթելային մալուխների վնասման վերաբերյալ: «Երկու դեպքում էլ համապատասխան ծառայություններն արագ արձագանքեցին: Այս պահին խնդիրը վերացվել է, և ինտերնետի մատակարարումն անխափան է», - հայտնում է գերատեսչությունը: