18.04.2025
Ադրբեջանը փորձում է Արցախի հողից ջնջել հայկական մշակույթի վկայությունները
prev Նախորդ նորություն

Ռուսաստանն ընդլայնել է մարդասիրական արձագանքման կենտրոնը Ղարաբաղում

Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի ցուցումով Լեռնային Ղարաբաղում հումանիտար բնույթի խնդիրների ամբողջ համալիրի լուծման համար հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի (հումանիտար արձագանքման համակարգման կենտրոններ՝ "Հյուսիս" եւ "Հարավ", Ռուսաստանի ԱԻՆ համահավաք ջոկատ) կազմում լրացուցիչ ձեւավորվել են հինգ կենտրոններ: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։


Ստեղծվել են Հումանիտար ականազերծման կենտրոն, հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոն (այդ թվում ՝ հոգեբանական աշխատանքի բաժին, հեռուստա և ռադիոհեռարձակման կայաններ, "Լրաբեր խաղաղարար" թերթի խմբագրություն), տրանսպորտային ապահովման կենտրոն, բժշկական ապահովման կենտրոն և առևտրա-կենցաղային ապահովման կենտրոն։


Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի կազմակերպչական միջուկը ՌԴ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով արդեն հասցվել է Լեռնային Ղարաբաղ եւ նոյեմբերի 20-ից ձեռնամուխ կլինի առաջնահերթ միջոցառումների իրականացմանը, նշել են ռազմական գերատեսչությունում:


Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 12-ին հրամանագիր էր ստորագրել Լեռնային Ղարաբաղի տարածքում խաղաղ իրադրության պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացման մասին, որտեղ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը լայնածավալ մարտական գործողություններ էին ընթանում: Հաջորդ օրը՝ նոյեմբերի 13-ին, ռուսական պետության ղեկավարը հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի համար մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու մասին։

Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1235 փախստական
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար