Ադրբեջանցի սահմանապահների և նրանց դիմադրություն ցույց տված սահմանախախտ անձանց միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝ մեկ զինվոր հրազենային վնասվածք է ստացել: Նա տեղափոխվել է հիվանդանոց: Փաստի առնչությամբ հետաքննություն է իրականացվում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։