ՀՀ-ն տարածաշրջանում խնդիրների հետ է բախվել ղարաբաղյան հարցի պատճառով: Այդ մասին հայտարարել է թուրք քաղաքագետ Մեհմեթ Ֆաթիհ Օզտարսուն:Ըստ նրա, ղարաբաղյան հիմնահարցը վերածվել է ՀՀ-ի համար ինչպես արտաքին քաղաքականության խնդրի, այնպես էլ ներքին քաղաքականության գործիքի:Նա նշել է, որ չի կարծում, թե ՀՀ-ն կփոխի հռետորաբանությունը ղարաբաղյան հարցի շուրջ, քանի որ այդ հարցի շուրջ է կառուցվում իշխանության համար պայքարը:Քաղաքագետը հավելել է, որ եթե ինչ-որ մեկը ցանկանա փոխել դիրքորոշումն այդ հարցի շուրջ, հաջորդ օրը նա չի լինի կառավարությունում: