Ներկայումս ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նկատվում է որոշակի շարժ՝ կողմերի միմյանց ճանաչելու ուղղությամբ: Այս մասին Բաքվում ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը: Minval.az հաղորդմամբ, նա նշել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության մասով քաջ հայտնի է. «Մոսկվայի նպատակն է աջակցել կողմերին համաձայնության գալու հարցում»,- նշել է նա: Ինչպես նշել է դիվանագետը, ռուսական կողմը այս հարցին մոտենում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մոտեցումների պրիզմայով, որի համանախագահ կողմ է հանդիսանում. «Ես նկատում եմ որոշակի շարժ հասարակության շրջանում: Կան ոչ պետական կազմակերպություններ, որոնք այս հարթակում իրականացնում են գործունեություն: Հարկ եմ համարում նշել, որ մեր երկրների հոգևոր առաջնորդների հորդորները ևս նպաստում են հակամարտության կարգավորմանը», —ասել է ՌԴ դեսպանը: