Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին «60 минут» շոուի ընթացքում հայտարարել է, որ եթե Գյումրիում և Երևանում չլինեին ռուսական ռազմաբազաներ, ապա Ղարաբաղում արդեն հայեր չէին մնա: Նա նշել է, որ միայն այն պատճառով, որ ռուսական բանակը գտնվում է ՀՀ-ում, Ղարաբաղում հայերը ապրում են հանգիստ, խաղաղ պայմաններում: Անդրադառնալով ՌԴ-ի մասնակցությանը հետխորհրդային տարածքում ազգամիջյան հակամարտություններին նա նշել է, որ ՌԴ-ն պաշտպանում ու փրկում է նախկին ԽՍՀՄ-ի ողջ բնակչությանը: