Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզիին։Ալիևը կարևորել է երկկողմ շփումներն ու նշել, որ երկու երկրներում առկա է քաղաքական ուժեղ կամք` կապերի սրընթաց զարգացման համար։Վաեզին նշել է, որ երկկողմ կապերը զարգանում են տարբեր ոլորտներում` Ադրբեջանում սկսել է գործել իրանական մեքենաներ արտադրող գործարա, իրականացվում է էլեկտրաէներգիայի արտահանում Ադրբեջանից դեպի Իրան, ավարտին է մոտեցել Աստարա–Աստարա երկաթգիծը։