28.11.2024
Փորձագետ. ՌԴ-ն հետաքրքրված է Ադրբեջանի հետ սերտ համագործակցությամբ
prev Նախորդ նորություն

Փոլ Հոբլ. Քիչ հավանական է, որ Թրամփը ջանքեր գործադրի ԼՂ հարցի կարգավորման ուղղությամբ

Դոնալդ Թրամփն առաջարկում է կարճ ժամանակահատվածում կարգավորել ղարաբաղյան հարցը, քանի որ ԱՄՆ-ի նախագահին քիչ ժամանակ է մնում այդ պաշտոնում: Այդ մասին հայտարարել է ամերիկացի փորձագետ Փոլ Հոբլը:


Նա լավատես չէ այն հարցում, որ Թրամփի վարչակազմը ջանքեր է գործադրելու ղարաբաղյան հարցի կարգավորման ուղղությամբ:


Անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերությունների ապագային հեղափոխությունից հետո Հոբլը նշել է, որ Փաշինյանը լարված հարաբերություններ ունի Մոսկվայի հետ`Թրամփի համար դժվար չի լինի հարաբերություններ խորացնել ՀՀ-ի վարչապետի հետ:


Ըստ նրա, ԱՄՆ-ի ազգությամբ հայ քաղաքացիներն աջակցում են Փաշինյանին: