23.04.2025
Ադրբեջանն ուղեծիր է դուրս բերել երրորդ արբանյակը
prev Նախորդ նորություն

Թուրքիան Ադրբեջանի և ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի Միջերկրական ծովում

Թուրքիան սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակաշրջանում հակասուզանավային ուսումնավարժանքներ կիրականացնի Միջերկրական ծովի արևելյան շրջանում:


Ուսումնավարժանքին կմասնակցեն ԱՄՆ-ը, Ադրբեջանը, Բահրեյնը, Ալժիրը, Քաթարը, Քուվեյթը, Պակիստանը, Ռումինիան, Սաուդյան Արաբիան:


«Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 7-ը կիրականացվեն Թուրքիայի կողմից կազմակերպված Mavi Balina-2018 ռազմածովային ուսումնավարժանքները, որոնց ՆԱՏՕ-ի հետ միասին կմասնակցեն մի շարք երկրների ռազմածովային և ռազմաօդային ուժերը: Զորավարժանքների նպատակն է հականավային պաշտպանության համար գործնական քայլերի ուսուցումը: Զորավարժություններին կմասնակցի 4 թուրքական ռազմանավ, 5 սուզանավ, տեխնիկական աջակցության նավ, 3 ինքնաթիռ և 6 ուղղաթիռ», - ասվում է հաղորդագրության մեջ:

Քաղաքագետ. Ռուս-ադրբեջանական հարաբերությունները դինամիկ զարգանում են
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար