8.11.2025
Խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղում հնարավոր է միայն Երևանի և Բաքվի համաձայնությամբ
15.10.2020
Խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղում հնարավոր է միայն Երևանի և Բաքվի համաձայնությամբ

Խաղաղապահների կամ դիտորդների տեղակայումը Լեռնային Ղարաբաղում հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ: Ըստ «Իզվեստիայի», այս մասին հոկտեմբերի 15-ին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Այստեղ առաջնային հարցն այն է, թե արդյոք կողմերը՝ Ադրբեջանը և Հայաստանը, պատրաստ են դրան: Ցանկացած խաղաղապահ, դիտորդի տեղակայում հնարավոր է միայն երկու կողմերի համաձայնությամբ», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Նախօրեին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ էր արել տեղակայել ռուս դիտորդներ Արցախում: Միևնույն ժամանակ, նախարարը նշել էր, որ որոշումը մնում է Բաքվին ու Երևանին: VERELQ-ը հիշեցնում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը ասել է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահության հարցն ակտիվորեն քննարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: «Այս տարածաշրջանում (Լեռնային Ղարաբաղում) խաղաղապահության ակտիվ քննարկում է ընթանում», – ասել է գլխավոր քարտուղարը: