Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիեւի՝ Մոսկվայում հանդիպում անցկացնելու ցանկությունը։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։ "Մենք տեսել ենք այդ հաղորդագրությունները։ Ողջունում ենք առաջնորդների՝ հանդիպելու և խաղաղության հասնելու ցանկությունը", - ասել է դիվանագետը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի համապատասխան հարցին։ Ավելի վաղ Ռուսաստանի մայրաքաղաքում հանդիպելու իրենց պատրաստակամությունը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտնել էին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում: VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր Մոսկվայում տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Մոսկվայում է նաև Ադրբեջանի արտգործնախարարը։