Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը երեքշաբթի Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Այս մասին տեղեկացրել է ազգային անվտանգության Խորհրդի մամուլի ծառայությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ "Կողմերը հաստատել են հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կարգավորմանն ուղղված հետագա ջանքերին բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով", - ասված է հաղորդագրության մեջ: Անվտանգության խորհրդում նշել են, որ հանդիպումը կայացել է "Անդրկովկասում իրադրության կայունացմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունների իրականացման շրջանակներում":