27.06.2025
Կապան քաղաքին չեն հարվածել, այլ հատվածին է եղել հարվածը. Արծրունն ուղղեց գրառումը
10.10.2020
Կապան քաղաքին չեն հարվածել, այլ հատվածին է եղել հարվածը. Արծրունն ուղղեց գրառումը

Րոպեներ առաջ հրթիռային հարված են հասցրել Կապան քաղաքին։ Կան զոհեր և վիրավորներ։ Այդ մասին հայտարարել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննսիայնը: Այնուհետև նա ուղղում է մտցրել գրածի մեջ: "Ուղղում. Կապան քաղաքին չեն հարվածել, այլ հատվածին է եղել հարվածը։ Շուշանը արդեն հայտնել է։ Հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ", - ասված է Հովհաննիսյանի գրառման մեջ։ Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած՝ հայտարարվում է կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: Հրադադարի ռեժիմի կոնկրետ չափորոշիչները կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում: