Հետախուզական տվյալները փաստում են, որ ադրբեջանական զոհերի քանակն արդեն անցնում է 3000-ը: Այդ մասին հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: "Դիերի մի մեծ մասը գտնվում է չեզոք գոտում ու նրանց այնտեղից հանելու ուղղությամբ գործնականում ոչ մի քայլ չի ձեռնարկվում", - ասված է նրա գրառման մեջ: Այնուհետև նա հայտնել է, որ անցած գիշերը ընթացել են թեժ մարտեր։ "Մանրամասները շուտով", - հավելել է նա։