11.08.2026
Հադրութ շրջանից հնարավոր է եղել վերահսկողության տակ պահել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը
23.11.2020
Հադրութ շրջանից հնարավոր է եղել վերահսկողության տակ պահել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը

Արցախի Հադրութ շրջանից հնարավոր է եղել հայկական կողմի վերահսկողության տակ պահել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը: Այդ մասին տեղեկությունը հաստատել է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանը։ Համաձայն մամուլում շրջանառվող տեղեկատվության, երկու գյուղրը և հարակից բարձունքները հնարավոր է եղել պահել կամավորական ջոկատների գործողությունների շնորհիվ: Նշվում է, որ ընդհանուր առմամբ Հադրութի շրջանից 45 գյուղ է անցել թշնամուն և Հադրութ քաղաքը։ 13 500 քաղաքացի մնացել է անտուն։ Հադրութցիների գրանցման համար կենտրոններ են բացվել Ստեփանակերտում և Երեւանում։ Ավելի վաղ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խնդրել էր ՀՀ այն տնտեսվարողներին ու անհատներին, որոնք հյուրընկալել են արցախցի անօթևան ընտանիքների, այս ընթացքում ևս շարունակեն պահել իրենց հարկի տակ: