Ղարաբաղյան կարգավորման հարցով Ռուսաստանը կապի մեջ է Թուրքիայի հետ: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ մեր փոխգործակցությանը, այն տարվում է տարբեր ուղղություններով՝ դրանք և՛ քաղաքական, և՛ դիվանագիտական շփումներ են, և՛ շփումներ են մեր զինված ուժերի միջև: Իհարկե, վեկտորը սահմանում են պետությունների ղեկավարները, ովքեր պարբերաբար քննարկում են իրավիճակը տարածաշրջանում», - ասաել է նա: