19.04.2025
ՀՀ-ում գործող կապի բոլոր օպերատորներին Արցախում աշխատելու հնարավորություն կտրվի
prev Նախորդ նորություն

ԼՂ-ի շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում. ԵԱՀԿ գործող նախագահ

Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ իրավիճակի լիարժեք կարգավորման համար։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ, եվրոպական եւ արտաքին գործերի նախարար Էդի Ռաման, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Ուրախ եմ, որ մարտական գործողությունները դադարել են։ Եկել է համապատասխան պարտավորությունները կատարելու ժամանակը։ Լիակատար աջակցություն եմ հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացի վերսկսման նախաձեռնություններին։ Սուբստանտիվ բանակցությունները պետք է շարունակվեն», - ասել է Ռաման՝ բացելով ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 27-րդ նիստը։


Նրա խոսքով՝ բանակցությունները պետք է հանգեցնեն ղարաբաղյան հակամարտության համապարփակ խաղաղ եւ կայուն կարգավորման:

Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է իր կորուստների թիվը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար