Վոլոդինը ՀԱՊԿ ԽՎ-ում կոչ է արել ձևավորել ահաբեկչական կազմակերպությունների միասնական ցուցակ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը երկուշաբթի վեհաժողովի լիագումար նիստում կոչ է արել ամեն ինչ անել ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների միասնական ցուցակի ձեւավորման համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Անհրաժեշտ է նաև ամեն ինչ անել ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների միասնական ցուցակի ձեւավորման վերաբերյալ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումն իրագործելու համար», - ասել է Վոլոդինը տեսակոնֆերանսի ռեժիմով անցկացվող նիստի ընթացքում: Նրա խոսքով՝ «դա չափազանց կարեւոր է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ՀԱՊԿ-ի հնարավորությունների ավելացման հետ կապված առաջնահերթության իրականացման համար»:
Վոլոդինն ընդգծել է, որ նման ցուցակի հայտնվելու դեպքում ՀԱՊԿ անդամ պետությունների հատուկ ծառայությունները հնարավորություն կստանան «իրենց փոխգործակցությունը որակական նոր մակարդակի հասցնել»: Դա թույլ կտա վերացնել օրենսդրական բացերը, երբ ՀԱՊԿ մի երկրում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունը կարող է իրավաբանորեն գոյություն ունենալ մեկ այլ երկրում, եզրափակել է խորհրդարանականը: