20.04.2025
Վոլոդինը ՀԱՊԿ ԽՎ-ում կոչ է արել ձևավորել ահաբեկչական կազմակերպությունների միասնական ցուցակ
prev Նախորդ նորություն

Արմեն Սարգսյանը ռազմագերիների, պատանդների վերադարձի հարցով դիմել է Վլադիմիր Պուտինին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ադրբեջանական կողմում գտնվող ռազմագերիների, պատանդների վերադարձի հարցով դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:


Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, Սարգսյանի նամակում մասնավորապես նշվում է, որ Հայաստանի հասարակությունն ու սփյուռքը խիստ անհանգստացած են ադրբեջանական գերության մեջ հայտնված զինվորների և քաղաքացիական անձանց շուրջ ստեղծված իրավիճակով:


Ռուսաստանի նախագահի միջնորդությունը մեծ աջակցություն կլինի Ադրբեջանի կողմից գերեվարված մեր զինվորականներին և քաղաքացիական անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինները վերադարձնելու չափազանց զգայուն խնդրի լուծման գործում:


 

ԵԱՏՄ-ում 2021 թվականին կպատրաստեն գազի գների պայմանագրի նախագիծ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար