23.11.2024
Կառավարությունը, որը հանգեցրել է նման մեծ ողբերգություն, պետք է գնա. Արմեն Սարգսյան
prev Նախորդ նորություն

Ղարաբաղում ռուս խաղաղապահների համար բեռները հասել են Ադրբեջանի երկաթուղով

Ռուսաստանը երկաթուղով բեռներ է ուղարկել Ղարաբաղում գտնվող իր խաղաղապահների համար։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։


ՌԻԱ Նովոստիին Ադրբեջանի ՊՆ-ից տեղեկացրել են, որ Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև ստորագրված արձանագրության համաձայն՝ համապատասխան գործունեություն է իրականացվում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ապահովման ուղղությամբ:


«Զինծառայողները, ավտոմոբիլային և հատուկ տեխնիկան, այդ թվում ՝ նյութատեխնիկական ապահովման այլ միջոցները, որոնք նոյեմբերի 28-ին երկաթուղով Ադրբեջան են ժամանել Ռուսաստանից, համապատասխան կարգով անցել են սահմանային և մաքսային հսկողությունը»,- հաղորդել է Ադրբեջանի ՊՆ-ն։


Նշվում է, որ խաղաղապահների համար նախատեսված բեռը Բարդա է տեղափոխվել կիրակի՝ Յալամա – Բաքու – Եվլախ – Բարդա երկաթուղային ճանապարհով:


«Վագոններից դատարկված բեռները ավտոմոբիլային տրանսպորտով Ադրբեջանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ուղեկցությամբ նախապես պլանավորված կարգով տեղափոխվել են Բարդա – Աղդամ –Ստեփանակերտ երթուղով։