Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է Արցախի Ազգային ժողովի խմբակցությունների հետ: "Քննարկել ենք ստեղծված իրավիճակը և դրանից բխող հնարավոր քաղաքական որոշումների կայացման հետ կապված հարցեր: Այս պայմաններում խիստ կարևոր է պետական բոլոր մարմինների միասնական ու ներդաշնակ աշխատանքը՝ հանուն Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի",- հայտնել է նախագահը :