3.07.2025
Կառավարությունից կոչ են անում զերծ մնալ ի աջակցություն Փաշինյանի հանրահավաք կազմակերպելուց
prev Նախորդ նորություն

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվի կողմից Ղարաբաղի կարգավիճակի շուրջ քննարկման մերժումը

Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի հատուկ կարգավիճակի շուրջ քննարկման մերժումը չի բերի հակամարտության նոր ալիքի տարածաշրջանում: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ ՝ այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն:


«Մենք ակնկալում ենք, որ դա նոր ալիքի չի հանգեցնի», - ասել է Ռուդենկոն:


Հարցին, թե արդյոք կան մոտավոր ժամկետներ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծելու համար, դիվանագետը բացասական պատասխան է տվել.


«Ոչ, ժամանակացույց չկա», - ասաց Ռուդենկոն ՝ հավելելով, որ կարգավիճակի հարցը շատ զգայուն է:

Արցախի Մարտակերտի շրջանի 6 գյուղեր տարհանելու անակնկալ հրահանգ է տրվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով