24.11.2024
Մարտունիի և Շուշիի ուղղություններում շարունակվել են անհայտ կորածների որոնման աշխատանքները
prev Նախորդ նորություն

Կառավարությունից կոչ են անում զերծ մնալ ի աջակցություն Փաշինյանի հանրահավաք կազմակերպելուց

Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը կոչ է արել առաջնագծից վերդարձող զինծառայողներին և կամավորներին զերծ մնալ ի աջակցություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանրահավաք իրականացնելու նախձեռություննից:


«Տեղյակ ենք, որ Արցախից Հայաստան վերադարձած մի շարք զինծառայողներ և որպես կամավոր առաջնագիծ մեկնած քաղաքացիներ այսօր մտադիր են հանրահավաք իրականացնել Երևանում՝ ի աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի։ Շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ ցուցաբերած աջակցության համար, և վստահեցնում ենք, որ մեր աշխատանքով կարդարացնենք այն։


Միաժամանակ, հորդորում ենք զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց, քանի որ ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում արգելված է հավաքների կազմակերպումն ու դրանց մասնակցելը։ Բացի այդ՝ այս օրերին մեզ առավել քան երբևէ համախմբվել է պետք ու մեր ամբողջ ներուժն ուղղել հայրենիքի վերակառուցմանը։


Ողջախոհություն բոլորիս», - ասված է նրա հայտրարության մեջ։