24.11.2024
Թուրքիան այժմ ավելի վատ վիճակում է, քան 2000-ականներին էր. Տարոն Աճեմօղլու
prev Նախորդ նորություն

Սերգեյ Լավրովն ու Մինսկի խմբի համանախագահները քննարկել են իրավիճակը Ղարաբաղում

Նոյեմբերի 18-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:


Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի՝ հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին ս. թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո:


Քննարկվել են երեք երկրների հետագա միջնորդական ջանքերի համակարգման հարցերը։