Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է ղարաբաղյան երկրորդ պատերազմում կրած մարտական կորուստների թիվը՝ 2783: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։ Հաղորդագրության համաձայն, շարունակվում են 103 զինծառայողների ինքնությունը ԴՆԹ-ի անալիզի մեթոդով պարզելու աշխատանքները: Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ 1245 զինծառայող շարունակում է բուժումը զինվորական հոսպիտալներում: