ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիա իրականացնող 34 անձ է բերման ենթարկվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։ Ըստ Ոստիկանության՝ նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, այն է՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։ Նշենք, որ այսօր լրացել է «Հայրենիքի փրկության շարժման» վերջնաժամկետը, որը տրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու համար։ Ժամը 12։00-ից քաղաքացիները անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանում, ինչպես ՀՀ այլ մարզերում։