Վերսկսվում է Ղարաբաղում ջրի պոմպակայանի շինարարությունը. ՌԴ ՊՆ
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն ապահովում են ջրատար կայանի կառուցման անվտանգությունը՝ Խնաբաթ եւ Ասկերան բնակավայրերի ջրով ապահովելու համար, որոնց մեծ մասը մնացել է առանց ջրամատակարարման մարտական գործողությունների արդյունքում: Այս մասին մարտի 19-ին հայտնել Է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ պոմպակայանի շինարարական աշխատանքները դադարեցվել էին կողմերի սահմանազատման գծի անմիջական հարեւանությամբ դրա գտնվելու պատճառով:
Շինարարական աշխատանքների վերսկսումը հնարավոր է դարձել հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության աջակցությամբ:
Ներկայումս Խնաբաթ եւ Ասկերան խմելու ջուրը մատակարարվում է կոմունալ ծառայությունների ուժերով, սակայն պոմպակայանի շահագործման հանձնվելուց հետո դրա հզորությունը բավարար կլինի ոչ միայն նշված քաղաքների բնակչությանը, այլեւ հարակից գյուղատնտեսական համայնքները խմելու ջրով ապահովելու համար:
Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից սկսած հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Ռուս խաղաղապահների աջակցությամբ մարտական գործողությունների հետեւանքով տուժած շրջաններում շարունակվում է կենսական ինժեներական հաղորդակցությունների վերականգնումը: