25.11.2024
Գումարտակի հրամանատար է կալանավորվել՝ մարտադաշտն ինքնակամ լքելու մեղադրանքով
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը ոչ Ղրիմից, ոչ Ղարաբաղից, այլևս երբեք չի հեռանա. Զատուլինը՝ Մաքսիմ Շևչենկոյին

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը ռուսաստանցի լրագրող եւ հասարակական գործիչ Մաքսիմ Շեւչենկոյին խորհուրդ է տվել գրանցվել որպես օտարերկրյա գործակալ Ռուսաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով:


«Բրուտալ Մաքսիմ Շեւչենկոն «Մաքս գրոհում է» Telegram լիքում Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հասցեին հնչեցրել է քննադատություններ։ 1921թ.մարտի 16-ին ՌԽՖՍՀ-ի և Թուրքիայի միջև կնքված Մոսկովյան պայմանագրի հիշատակման ժամանակ Զատուլինի ելույթն էր պատճառ դարձել հաստիքային Կովկասի գերու և Թուրքիայի հպատակի հայատյացության համար։ Ըստ որի՝ 100 տարի առաջ բոլշևիկները ոչ միայն աջակցություն ցուցաբերեցին երիտասարդ քեմալական Թուրքիային, այլև հրաժարվեցին 19-րդ դարում ռուս զինվորների արյունով Ռուսաստանից հայաբնակ պատմական տարածքներից։


Զուգադիպությամբ, հարյուրամյա վաղեմության պայմանագրի հոբելյանը համընկել Է Ղրիմի՝ Ռուսաստան վերադառնալու յոթամյա տարելիցի հետ։ Հրաշալի առիթ է պատմական գործընթացում ընդհանրությունների և առանձնահատուկ բաների մասին դատելու համար։


Մեզ համար զարմանալի չէ, որ 2014թ. գարնանը ղրիմցիների կամարտահայտության դեմ դավեր նյութող Շևչենկոն բոլշևիկների պարգևը թուրքերին աշխարհաքաղաքական սխալ չի համարում, ինչպես և Ուկրաինայի կողմից Ղրիմի գողացումը։ Ղրիմի գարնան ճակատագրական օրերին Շևչենկոն բարձրաձայն քննադատում էր Ռուսաստանի պաշտպանությունը Ղրիմում, ռուսներին և ռուսախոսներին։ Եվ նույնիսկ երդվում էր, որ «եթե Ղրիմին առաջարվեր Թուրքիան, Ղրիմը կմտներ Թուրիքա»։ Ինչ զարմանալ, եթե Թուրքիայի երկրպագուն հասցնում է այն պնդումներին, թե Խորհրդային միությունը, իսկ դա նշանակում է, որ դրա իրավահաջորդ Ռուսաստանի Դաշնությունը պարտական է Թուրքիային Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի համար Ինչո՞ւ, այո, քանի որ Թուրքիան Հիտլերից հետո չի հարձակվել ԽՍՀՄ-ի վրա:


Պետք է արդյոք հիշեցնել Շևչենկոյին, որ Խորհրդային Միությունը Հայրենական մեծ պատերազմի ամենածանր առաջին տարիներին ստիպված էր զորքեր պահել Թուրքիայի հետ սահմանին, որը կենտրոնացրել է իր 25 դիվիզիանները, մոտ մեկ միլիոն զինվոր Ստալինգրադի անկման դեպքում պատերազմի մեջ մտնելու համար։ Կոնստանտին Զատուլինին այդ մասին տեղեկանքներ պետք չեն՝ նրա հայրը՝ սահմանապահ ջոկատի հրամանատարը, Լենինյան զորակոչի բոլշևիկների կուսակցության անդամը, և մեկն էր այն ժամանակ Անդրկովկասում խորհրդային սահմանը կարծրացնողներից։


Բաքվում ռազմական շքերթների սիրահար Մաքսիմ Շեւչենկոն եւ Ռուսական կայսրությունում Կովկասյան պատերազմի ժամանակների ռուս զինվորների ու սպաների ատողը դժվար է պատկերացնել, որ Զատուլինի դիրքորոշումը «Եդինայա Ռոսիայից», ինչպես նաեւ հենց ռուսական պետությունից, ոչ թե հայամետ է եւ ոչ թե հակաթուրքական, այլ ռուսամետ՝ հիմնված պատմական փորձի վրա», — ասված Է Զատուլինի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:


Իր հերթին պատգամավորը հայտարարել է. «Մենք դեմ չենք թուրքական լոլիկի վաճառքին, թուրքական հանգստավայրերում հանգստանալուն կամ Թուրքիայում երկու կողմերին տնտեսապես շահավետ օբյեկտների կառուցմանը։ Չնայած, նկատենք, որ այդ բոլոր նախագծերը կարելի է իրականացնել հենց Ռուսաստանում։ Մենք դեմ ենք, որ խախտվեն մեր օգնությամբ ձեռք բերված հրադադարի համաձայնագրերը, որպեսզի Կովկասում պատերազմով առաջ մղեն սեփական շահերը։ Եվ որպեսզի ուրիշներին, օտար երկրներին այդ գործում ծառայություններ մատուցեն պատրաստի կեղծ ռուս «հայրենասերները»։


Երբ դուք հաջորդ անգամ Փաշինյանի «սորոսովյան կերակրատաշտի» դեմ պայքարից վերածվում եք նրա փաստաբանի։ Չէ որ գործակալի համար խնդիր չէ օտար ձեռքը լիզելը: Ռուսաստանը ոչ Ղրիմից, ոչ Ղարաբաղից, Մաքս, այլևս երբեք չի հեռանա»: