25.11.2024
Այսօր զոհված զինծառայողների աճյունների որոնումներ տեղի չեն ունենա. ԱԻՊԾ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն՝ ի տարբերություն Ալիևի, չի համարում, որ Ղարաբաղի խնդիրը լուծվել է. քաղաքագետ

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ուշադրություն է հրավիրում Բայդենի շնորհավորական ուղերձին Ալիևին և նշում, որ նամակում մի հետաքրքիր միտք է շարդրված.

«Մասնավորապես. «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, մենք օգնելու ենք կողմերին գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական լուծում և խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցումը՝ բարեկեցիկ և խաղաղ ապագա ապահովելու համար»:

Այս նախադասությունից կարելի է մի քանի հետևություն անել:

1. ԱՄՆ-ն իր դիրքերը չի զիջելու որպես ՄԽ համանախագահ:

2. ԱՄՆ-ն՝ ի տարբերություն Ալիևի, չի համարում, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվել է:

3. Ըստ Բայդենի վարչակազմի, ձևավորված իրավիճակն ու իրողությունները չեն ապահովելու բարեկեցիկ և խաղաղ ապագա կառուցելուն:

Այս ձևակերպումները հստակեցնում են ԱՄՆ դիրքորոշումն ու քաղաքական գիծը, ինչը մեզ համար աշխատելու լայն ֆրոնտ է բացում:

Հիմա ամենակարևորը: Արդյո՞ք Հայաստանի իշխանությունները համարում են, որ Ղարաբաղի խնդիրը լուծված է, թե՝ ոչ: Հենց սրանից է կախված մեր պետության ապագան", - գրել է նա Facebook-ի իր էջում: