3.02.2026
Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՆ
23.01.2021
Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՆ

Ֆիզուլի-Մատաղիս-Հադրութ-Ջաբրայիլ ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: «Դիերն անՃանաչելի են, պետք է իրականացվի ԴՆԹ փորձաքննություն՝ ինքնությունը պարզելու համար»,-ասել է Արցախի ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: Հունան Թադևոսյանի խոսքով` ԱԻՆ օպերատիվ շտաբը շարունակում է հավաքել տեղեկություններ: «Մատաղիս–Ֆիզուլի հատվածում և Քաշաթաղի շրջանում այսօր ևս կիրականացվեն որոնողական աշխատանքներ: Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև ծնողներ, կամավորներ»,-ասաց նա: Նրա խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1256 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձի մարմին: