Վրաստանի իշխող «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին առաջադրել է կառավարության ղեկավարի պաշտոնի թեկնածու: Այդ մասին հայտարարել է կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ ամփոփելով իշխող կուսակցության քաղխորհրդի նիստի արդյունքները: Հիշեցնենք, որ վարչապետի թեկնածուի առաջադրումն անհրաժեշտ է դարձել այն բանից հետո, երբ այսօրվա հատուկ ճեպազրույցի ժամանակ կառավարության ղեկավար Գեորգի Գախարիան հայտարարեց, որ հրաժարական է տալիս։ Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2013 թվականի նոյեմբերի 20-ից մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 24-ը: