Լեռնային Ղարաբաղի հումանիտար ականազերծման ռուսական կենտրոնի զինծառայողները Ստեփանակերտի միջնակարգ դպրոցի աշակերտների համար «Խաղաղարարի» դաս են անցկացրել, հաղորդում է Ռուսաստանի ՊՆ-ի Զվեզդա հեռուստաալիքը։ Պարապմունքն երեխաներին պատմել են ռուս զինվորականների ստորաբաժանումների խաղաղապահ գործունեության, ինչպես նաև պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման դեպքում անվտանգության պահանջների մասին: Դպրոցականները տեղեկացել են պայթուցիկ սարքերի տեսակների և այն մասին, թե ինչ քայլեր պետք է անեն նման վտանգավոր օբյեկտի հայտնաբերման դեպքում: Բացի այդ, մասնագետները իրենց վրա ցույց են տվել, թե ինչպես պետք է ցուցաբերել առաջին բուժօգնություն: