Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման հարցերով կզբաղվի հատուկ եռակողմ աշխատանքային խումբը՝ ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների ղեկավարությամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ "Հատուկ ուշադրության է արժանի տարածաշրջանում տնտեսական, առեւտրային եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդիրը, սահմանների բացումը։ Ենթադրվում է, որ այդ հարցերով կզբաղվի հատուկ եռակողմ աշխատանքային խումբը ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ",- ասել է Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: