19.04.2025
Լարսը բաց է. բեռնատարների կուտակումներն ավելացել են
prev Նախորդ նորություն

Ալիևը, Էրդողանն ու Բահչելին կմասնակցեն Շուշիում «Գորշ գայլերի» դպրոցի հիմնարկեքին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին մասնակցելու են Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված Շուշի քաղաքում դպրոցի հիմնարկեքի արարողությանը: Այս մասին հայտնել է ԱՇԿ-ի նախագահի խորհրդական Զիյա Գունայդընը, գրում է ermenihaber-ը:

Ավելի վաղ Բահչելին հայտնել էր Շուշիում «Գորշ գայլերի» միջոցներով դպրոց բացելու մտադրության մասին, որը ողջունել էին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները:


 

Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԵՄ և ԵԽ ներկայացուցիչների հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար