24.11.2024
Ալիևը, Էրդողանն ու Բահչելին կմասնակցեն Շուշիում «Գորշ գայլերի» դպրոցի հիմնարկեքին
prev Նախորդ նորություն

Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԵՄ և ԵԽ ներկայացուցիչների հետ

Փետրվարի 19-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի քաղաքական խորհրդական, տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Գոթֆրիդ Հաննեին։

Դեսպանության Facebook-յան էջից տեղեկանում ենք, որ Սադոյանը հյուրի ուշադրությունն է հրավիրել պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակի և առաջնահերթ լուծում պահանջող հարցերի վրա։

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային նշանակություն ունեցող մի շարք հարցերի շուրջ։

Նույն օրը Ռուբեն Սադոյանն ընդունել է Վրաստանում Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչ Նատալյա Վոուտովային։

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։