18.01.2025
Պեսկովը բացատրել է, թե ինչու է Մոսկվան ընդունել Բաքվի ներողությունը խոցված ուղղաթիռի համար
13.11.2020
Պեսկովը բացատրել է, թե ինչու է Մոսկվան ընդունել Բաքվի ներողությունը խոցված ուղղաթիռի համար

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացատրել է, թե ինչու է Ռուսաստանն ընդունել Ադրբեջանի ներողությունը ՄԻ-24 ուղղաթիռի խոցման համար: «Դա իսկապես դժբախտություն է, դա ողբերգություն է, զոհվել են մեր երկու զինվորականներ։ Այս դեպքում ակնհայտ է, որ ադրբեջանցիների ակնթարթային արձագանքը, Ադրբեջանի նախագահի ակնթարթային արձագանքը և հանգամանքների անաչառ հետաքննություն անցկացնելու Ադրբեջանի հայտարարած պատրաստակամությունը և մեղավորներին պատժելը թույլ են տվել ընդունել այդ ներողությունը», - ասել է նա Անտոն Կրասովսկուն RT-ի YouTube-ալիքում տված հարցազրույցում: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, պաշտպանության նախարարության ղեկավարությունն մեկ րոպե լռությամբ հարգել էին Հայաստանի վրա խփված Մի-24-ի անձնակազմի երկու զոհված անդամների հիշատակը: ՄԻ-24-ը խոցվել է նոյեմբերի 9-ին Ադրբեջանի հետ սահմանի մոտ, զոհվել է երկու մարդ, եւս մեկը վիրավորվել է: Բաքվում հայտարարել են, որ պատահաբար ուղղաթիռ են խոցել եւ ներողություն խնդրել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պուտինի հետ զրույցում խոստացել է, որ մեղավորները կպատժվեն։