Դեկտեմբերի 16-ին ավելի քան 80 տոննա առաջին անհրաժեշտության բեռով առաջին գնացքները Ռուսաստանից երկաթծգով ժամանել են Լեռնային Ղարաբաղ: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները բեռնաթափում և մարդասիրական օգնությունը տեղափոխում են ըստ հասցեականության: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը: «Մոտ ժամանակներս երկաթուղով տարածաշրջան են ժամանելու շուրջ 1200 տոննա ընդհանուր քաշով 54 գնացք ևս: Բեռը ներառում է շինանյութ, էլեկտրակայաններ, հակահրդեհային բաքեր և կենցաղային այլ իրեր: Այն ամենը, ինչն այժմ այդքան անհրաժեշտ է տուժած բնակիչների համար», - ասված է հաղորդագրության մեջ: