Միգրանտների պարզեցված մուտքի հարցը ակտիվորեն քննարկվում է կառավարությունում. Պեսկով
Ռուսաստանում սեզոնային աշխատանքի համար միգրանտների մուտքի սահմանափակումները թուլացնելու հարցն ակտիվորեն քննարկվում է կառավարությունում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Կոմերսանտը»։
Ընդ որում, նա հայտարարել է, որ Կրեմլում այդ հարցում դիրքորոշում չկա։
Ռուսաստանը 2020թ. մարտին կորոնավիրուսի համաճարակի ֆոնին սահմանափակել է օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր։ Սահմանների փակման պատճառով կանգ են առել աշխատանքային միգրացիայի հոսքերը։
«Դա կառավարության հարցն է։ Դուք գիտեք, որ այդ թեման բարձրացվել է նաև շինարարական համալիրում, որտեղ աշխատանքային ձեռքերը չեն բավականացնում, և շարունակում է բարձրանալ։ Այդ պատճառով, այո, սա թեմա է, որն այժմ ակտիվորեն քննարկվում է կառավարությունում», - ասել է Պեսկովը լրագրողներին մամուլի ասուլիսի ժամանակ։
Հարցին, թե արդյոք նախագահի դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ կա, նա բացասական պատասխան տվեց:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ ՌԴ գյուղատնտեսության փոխնախարար Ջամբուլաթ Խաթուովն այդ խնդրով դիմել էր փոխվարչապետ Վիկտորիա Աբրամչենկոյին: Նա հանձնարարել է Գյուղատնտեսության նախարարությանը, Աշխատանքի նախարարությանը եւ ՆԳՆ-ին մշակել այդ հարցը:
Սեզոնային աշխատանքի համար միգրանտներին ներգրավելու մասին խնդրել են նաեւ շուկայի մասնակիցները: